17:30  ,  23 մայիսի, 2012

Հայ թիավարները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին

Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող են հանդես եկել Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում անցկացվող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Երկտեղանի բայդարկայի մրցումներում հանդես եկած հայ թիավարները նախնական մրցափուլում զիջել են թուրքերին, իռլանդացիներին եւ ավստրիացիներին՝ զբաղեցնելով վերջին տեղը։ Թիավարներ Սարգիս Ղարաբաղցյանն ու Մակար Սարգսյանը 2000 մ մրցատարածությունում ցուցադրել են վերջին արդյունքը՝ դուրս մնալով հետագա պայքարից, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում