13:39  ,  18 սեպտեմբերի, 2014

Լի Նան ավարտում է կարիերան

«Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերի հաղթող Լի Նան մտադիր է ավարտել կարիերան, հաղորդում է WTA-ի կայքը։

Վերջին շրջանում 32-ամյա թենիսիստուհին հաճախակի վնասվածքներ է ստանում։ Աշխարհի 6-րդ ռակետը կարիերան ավարտելու մասին կհայտարարի սեպտեմբերի 19-ին։ Չինուհին այլեւս չի կարողանում հանդես գալ բարձր մակարդակով։

Կարիերայի ընթացքում Լի Նան հաղթել է 9 մրցաշարերում, այդ թվում՝ 2014-ին Australian Open-ում եւ 2011-ին «Ռոլան Գարոսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում