09:11  ,  18 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնայի» 14-րդ անգամ անընդմեջ եվրագավաթներում մեկնարկել է հաղթանակով

Կատալոնական «Բարսելոնան», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում 1։0 հաշվով պարտության մատնելով կիպրոսյան ԱՊՕԷԼ-ին, 14-րդ անգամ անընդմեջ եվրագավաթներում մեկնարկել է հաղթանակով, հաղորդում Sport.es-ը։

Այդ ցուցանիշով կատալոնական ակումբն առաջին տեղը կիսում է Մյունխենի «Բավարիայի» հետ։ «Բարսելոնան» վերջին անգամ եվրագավաթների մեկնարկային խաղում պարտվել է 1999-ի սեպտեմբերի 14-ին՝ 1։2 հաշվով թույլ գտնվելով շվեդական ԱԻԿ-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում