11:58  ,  17 սեպտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Երբ ունենանք Մխիթարյանի գոլերի կարիքը, նա անպայման կանի դա

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բաց թողած հնարավորությունների մասին։

«Նա խոսել է ինձ հետ հանդիպումից հետո։ Այսօր ասացի, որ նրա գոլի կարիքը չունեինք։ Կգա ժամանակ, երբ մեզ անհրաժեշտ կլինեն Մխիթարյանի գոլերը, եւ նա կանի դա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում