09:26  ,  16 սեպտեմբերի, 2014

«Ռոմայի» ֆուտբոլիստները կստանան 5 միլիոն եվրո A Սերիայում հաղթելու համար

«Ռոմայի» ղեկավարությունը ներկայացրել է ֆուտբոլիստների  պարգեւավճարների չափը, որը նախատեսված է Իտալիայի առաջնությունում հաղթելու համար, հաղորդում է Football Italia-ն։

Ամբողջ թիմը կստանա 5 միլիոն եվրո բոնուս։ Այսպիսով, յուրաքանչյուր խաղացողի պարգեւավճարը կկազմի 200 հազար եվրո։ Լրացուցիչ բոնուսներ են նախատեսված նաեւ Չեմպիոնների լիգայում լավ հանդես գալու դեպքում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումն իտալական ակումբը կանցկացնի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին Հռոմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով