00:50  ,  14 սեպտեմբերի, 2014

Ռուսաստանի հավաքականը գերազանցեց ԽՍՀՄ-ի թիմի ռեկորդը

Վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը 8-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Լեհաստանում ընթացող աշխարհի առաջնությունում՝ սահմանելով ռեկորդ: 8-րդ խաղում Ռուսաստանի թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի նկատմամբ՝ 25:17, 25:18, 26:24:

Ռուսները երբեք այսքան հաջող չէին մեկնարկել աշխարհի առաջնությունում: Նախորդ ռեկորդը պատկանում էր ԽՍՀՄ-ի հավաքականին, որը ԱԱ-1986-ում տարել էր 7 անընդմեջ հաղթանակ, գրում է Infostrada-ն:

Խմբային փուլում ռուսները կանցկացնեն եւս մեկ խաղ՝ սեպտեմբերի 14-ին հանդիպելով Բրազիլիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում