17:51  ,  13 սեպտեմբերի, 2014

Սերժ Սարգսյանը՝ Գյումրիի ֆուտբոլային ակադեմիայի բացմանը (ֆոտո)

Շիրակի մարզում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Գյումրիի ֆուտբոլային ակադեմիայի բացմանը հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է president.am-ը:

Ակադեմիան հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ու ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում:

Ծրագիրը մեկնարկել է 2011-ի նոյեմբերին՝ ավարտվելով 2014-ի օգոստոսին: Ակադեմիան ունի ժամանակակից ֆուտբոլի սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Գյումրիում նախագահին ներկայացրել են ակադեմիայի ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսում է տեղի մասնագետների համար կազմակերպել մարզչական կրթական դասընթացներ, դրանց արդյունքում վերապատրաստված ու համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Ակադեմիայում կարող են մարզվել մինչեւ 1000 մարզիկներ, աշխատել՝ մոտ 40 գյումրեցիներ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում