13:44  ,  29 փետրվարի, 2012

Պոդոլսկին ամռանը կտեղափոխվի «Արսենալ»

Գերմանիայի հավաքականի եւ «Քյոլնի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին մրցաշրջանի վերջում կարող է տեղափոխվել անգլիական «Արսենալ»։

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն փոխհամաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ։

«Քյոլի» հետ Պոդոլսկու պայմանագիրն ավարտվում է 2013 թվականին եւ գերմանական ակումբը չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին։ Նշվում է, որ «Քյոլնի» ղեկավարները պատրաստ են տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Պոդոլսկուն։

Հիշեցնենք, որ ձմռանը գերմանացուն ցանկանում էին ձեռք բերել նաեւ իտալական «Լացիոն», գերմանական «Շալկեն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Պոդոլսին մասնակցել 19 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում