18:38  ,  11 սեպտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյանը վերսկսել է ինտենսիվ մարզումները

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վիրահատությունից հետո ավարտել է վերականգնողական փուլը եւ վերսկսել է ինտենսիվ մարզումները խաղադաշտում: Նա դեռ չի միացել ընդհանուր խմբին, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

«Սպարտակի» կազմում արդեն ապաքինվել են, սակայն ընդհանուր խմբի հետ դեռ չեն մարզվում նաեւ պաշտպան Սալվատորե Բոկետին, կիսապաշտպաններ Տինո Կոստան եւ Ռոման Շիրոկովը:

Կիսապաշտպաններ Ռոմուլոն եւ Էբերտը լիարժեք վերականգնվել են եւ սեպտեմբերի 12-ից կմարզվեն ընդհանուր խմբում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում