22:54  ,  10 սեպտեմբերի, 2014

Սերենա Ուիլյամս. Վոզնյացկին գողացել էր բջջային հեռախոսս

Կարոլինը գողացել էր բջջային հեռախոսս։ Առավոտյան Instagram-ում տեսա նոր նկարներ, որոնցից շատերում նույնիսկ չկայի, ասել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, ով նախորդ շաբաթ հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

«Նրա հետ հարկավոր է խոսել։ Զվարճալի երեկո էր։ Պարզապես ընթրեցինք, ինչից հետո ժամանակն էր գողանալ ուրիշի հեռախոսը»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է New York Times-ը։

Հիշեցնենք, որ Ուիլյամսը US Open-ի երզափակիչում Կարոլին Վոզնյացկուն հաղթել էր 6։3, 6։3 հաշվով՝ նվաճելով 18-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում