10:27  ,  6 սեպտեմբերի, 2014

US Open. Եզրափակիչում՝ Ուիլյամս - Վոզնյացկի

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։

Կիսաեզրափակիչում ամերիկուհին 6։1, 6։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Եկատերինա Մակարովային։ Եզրափակիչում Ուիլյամսը կհանդիպի դանիացի Կարոլին Վոզնյացկիի հետ։ Մրցախաղը կկայանա սեպտեմբերի 7-ին։

ԱՄՆ-ի բաց առաջնություն, կանայց, կիսաեզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Եկատերինա Մակարովա (Ռուսաստան)՝ 6։1, 6։3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում