Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը չկարողացան դուրս գալ Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց զուգախաղի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում նրանք 6։7, 4։6 հաշվով պարտվեցին Եկատերինա Մակարովա - Ելենա Վեսնինա զույգին։
Կիսաեզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչները կմրցեն Անդրեա Գլավաչկովա (Չեխիա) եւ Չժեն Ձե (Չինաստան) - Կիմիկո Դատե-Կրում (Ճապոնիա) եւ Սանդրա Զագլավովա զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում