23:49  ,  29 օգոստոսի, 2014

US Open. Երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մրցաշարում երկրորդ համարը ստացած ռումինացի Սիմոնա Հալեպը չկարողացավ հաղթահարել երրորդ շրջանի արգելքը՝ սենսացիոն պարտություն կրելով աշխարհի 121-րդ ռակետ Միրյանա Լուչիչ-Բարոնիից: Խորվաթ մարզուհին առավելության հասավ՝ 7:6 (8:6), 6:2: Լուչիչ-Բարոնիի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Սառա Էրանին (13), որը 6:0, 0:6, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց ամերիկացի Վինուս Ուիլյամսին (19):

Պայքարից դուրս մնաց նաեւ գերմանացի Անգելիկա Կերբերը, որը 1:6, 5:7 հաշվով տանուլ տվեց շվեյցարացի Բելինդա Բենչիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում