14:04  ,  29 օգոստոսի, 2014

Դիեգո Սիմեոնեի որակազրկումը մնաց ուժի մեջ

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի 8-խաղյա որակազրկումը մնացել է ուժի մեջ, հաղորդում է Marca-ն։

Իսպանիայի չեմպիոնի բողոքարկումն արդյունք չի տվել։ Արգենտինացի մասնագետը որակարզկվել էր Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում մրցավարի գլխին թեթեւ հարվածելու  համար։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Աթլետիկոն» հաղթել էր նվազագույն հաշվով՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր։ Հանդիպումից հետո Սիմեոնեն ներողություն է խնդրել վարքի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում