23:11  ,  28 օգոստոսի, 2014

US Open. Սերենա Ուիլյամսը հաղթեց՝ 6:1, 6:0

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ) 56 րոպե տեւած պայքարում դուրս եկավ երրորդ շրջան: Նրա մրցակիցն էր ամերիկացի Վանիա Կինգը, որը պարտվեց 1:6, 0:6 հաշվով: Երրորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցն ամերիկացի Վարվարա Լեպչենկոն է: Նա 6:4, 6:0 հաշվով հաղթել է գերմանացի Մոնա Բարտելին:

Երկրորդ շրջանում իտալացի Ֆլավիա Պենետան 6:4, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Շելբի Ռոջերսին: Սերբ Անա Իվանովիչը չկարողացավ հաղթահարել չեխ Կարոլինա Պլիշկովայի արգելքը՝ 5:7, 4:6: Բելառուս Վիկտորյա Ազարենկան 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Քրիստինա Մաքհեյլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով