12:15  ,  28 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրեց նոր համազգեստը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական կայքում ներկայացրել է նոր համազգեստը, որով Յուրգեն Կլոպի թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարում։ Այն ներկայացրել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ընդգրկվել է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի երկրորդ զամբյուղում։ Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին Մոնտե Կարլոյում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում