19:58  ,  27 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուհին սխալմամբ կատարած խաղադրույքի շնորհիվ շահել է 1.5 հազար եվրո (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուհի Հոլի Գրիֆիտսը սխալի պատճառով բարելավել է իր ֆինանսական վիճակը։ Նա օգտվել է բուքմեյքերական ընկերություններից մեկի՝ նորեկների համար սահմանված անվճար խաղադրույքից։ Բրիտանուհին ցանկանում էր խաղադրույք կատարել իր սիրելի թիմի՝ 4։0 հաշվով հաղթանակի վրա, սակայն շփոթվել է։ Անգլիական լիգայի գավաթի խաղում «Միլթոն Քինս Դոնսը» 4։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին», ինչից հետո երկրպագուհին շահել է 1.250 հազար ֆունտ ստերլինգ (1.5 հազար եվրո), հաղորդում է Daily Mail-ը։

Прямая ссылка на встроенное изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում