15:41  ,  26 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Լեւ Սարգսյանը գրավեց 7-րդ տեղը

Հայաստանի ներկայացուցիչ, ջրացատկորդ Լեւ Սարգսյանը 7-րդ տեղը գրավեց Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի 10 մ աշտարակացատկի մրցումներում։

Հայ մարզիկը ստացել է 467.65 գնահատականը։ Ոսկե մեդալ նվաճեց չինացի Հաո Յանգը, արծաթը բաժին հասավ կանադացի Ֆիլիպ Գանյեին, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Ռոդրիգո Դիեգո Լոպեսը։

Հիշեցնենք, որ Լեւ Սարգսյանը որակավորման փուլում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով ապագա չեմպիոն Հաո Յանգին։

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում