12:12  ,  26 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Հայ ձյուդոիստների անհաջող մեկնարկը

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում օգոստոսի 25-ին մեկնարկել է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:

Մրցումների առաջին օրը պայքարի մեջ են մտել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ Գրիգոր Իվանյանը։ Դավթյանը պայքարից դուրս է մնացել 1/8 եզրափակիչում, իսկ Իվանյանը պարտվել է 1/16 եզրափակիչում։

Օգոստոսի 26-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցասպարեզ դուրս կգան 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում