10:52  ,  26 օգոստոսի, 2014

Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլային Եվրոպայում օգոստոսի 26-ին կկայանան Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղերը, ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ հանդիպումն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում։

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը կընդունի բելգիական «Ստանդարդին», շոտլանդական «Սելթիկը»՝ սլովենական «Մարիբորին», Կիպրոսի ԱՊՕԷԼ-ը՝ դանիական «Օլբորգին», Բելառուսի ԲԱՏԷ-ն՝ «Սլովանին», պորտուգալական «Պորտուն»՝ ֆրանսիական «Լիլին»։

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Միլթոն Կեյնս Դոնս» ակումբին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

«Զենիթ» (Ռուսաստան) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 20։00 (առաջին խաղ՝ 1։0)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 22։45 (առաջին խաղ՝ 1։1)

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Օլբորգ» (Դանիա)՝ 22։45 (առաջին խաղ՝ 1։1)

ԲԱՏԷ (Բելառուս) - «Սլովան» (Սլովակիա)՝ 22։45 (առաջին խաղ՝ 1։1)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 22։45 (առաջին խաղ՝ 1։0)

Անգլիայի Լիգայի գավաթ, երկրորդ շրջան

«Միլթոն Կեյնս Դոնս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով