10:05  ,  26 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Լեւ Սարգսյանը հաղթահարեց որակավորման փուլը

Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում օգոստոսի 26-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ ջրացատկորդ Լեւ Սարգսյանը, ով 10 մ աշտարակացատկի մրցումների որակավորման փուլում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Նա ստացավ 490.25 միավոր՝ զիջելով միայն չինացի Հաո Յանգին։ 

Հայ մարզիկը դուրս եկավ եզրափակիչ փուլ, որը նույնպես կկայանա օգոստոսի 26-ին։

Ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ  Մաթեւոսյանը (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում