14:02  ,  21 մայիսի, 2012

Երջանիկ Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը հինգերորդ անգամ հռչակվեց ստենդային հրաձգության Եվրոպայի չեմպիոն:

Կիպրոսի Լեռնակա քաղաքում կայացած ստենդային հրաձգության մրցաշարում Երջանիկ Ավետիսյանը 100 հնարավորից վաստակել է 96 միավոր՝ զբաղեցնելով առաջին տեղը:

43-ամյա Երջանիկ Ավետիսյանը աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի գավաթակիր է: Հայ մարզուհին 1995-ից  հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Այդ ընթացքում նա նավաճել է 11 ոսկե մեդալ: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Ավետիսյանը վերադարձավ հայրենիք՝ իր վերադարձը նշելով հաղթանակով, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում