19:35  ,  25 օգոստոսի, 2014

Դիեգո Սիմեոնեն որակազրկվեց 8 խաղով

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է 8 խաղով Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում մրցավարի գլխին թեթեւ հարվածելու  համար, հաղորդում է Marca-ն։

Արգենտինացի մասնագետը խաղադաշտից հեռացվել էր 26-րդ րոպեին՝ մրցավարների որոշումների դեմ չափազանց բուռն բողոքելու համար։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Աթլետիկոն» հաղթել էր նվազագույն հաշվով՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր։ Հանդիպումից հետո Սիմեոնեն ներողություն է խնդրել վարքի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում