12:37  ,  23 օգոստոսի, 2014

Ռոնալդուն նոկաուտի ենթարկեց «Աթլետիկոյի» պաշտպանին

Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ պատասխան խաղում տհաճ միջադեպ է գրանցվել։ 

Հանդիպման 95-րդ րոպեին Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոկաուտի է ենթարկել տանտերերի ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինին։

Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը խաղադաշտից չի հեռացրել «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրին՝ բավարարվելով միայն դեղին քարտով։

Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքով «Աթլետիկոն» հաղթեց 2։1 հաշվով (1։1, 1։0) եւ նվաճեց առաջին տիտղոսը մեկնարկած մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English