09:25  ,  23 օգոստոսի, 2014

Անչելոտի. Ավելի լավ է պարտվել Իսպանիայի Սուպերգավաթում, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Երկրորդ խաղակեսում չէինք վերահսկում գնդակը, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ խոսելով «Աթլետիկոյից» կրած պարտության մասին Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում։

«Մեզ հարկավոր չէր Դի Մարիան, եւ դա տեխնիկական որոշում է։ Պետք է ավելի շատ տիրեինք գնդակին, ինչպես դա անում էինք առաջին խաղակեսում։ «Աթլետիկոյին» չափազանց շատ հնարավորություն տվեցինք։

Երբեք չենք խոսել 6 տիտղոսներ նվաճելու մասին։ Ասել ենք, որ պետք է լինենք հաղթանակի հավակնորդների թվում։ Պետք է ընդունել, որ «Ռեալը» վատ անցկացրեց հանդիպումը։ Սակայն ավելի լավ է պարտվել այս խաղում, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքով «Աթլետիկոն» հաղթեց 2։1 հաշվով (1։1, 1։0) եւ նվաճեց առաջին տիտղոսը մեկնարկած մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում