09:08  ,  23 օգոստոսի, 2014

Սիմեոնեն ներողություն է խնդրել խաղադաշտից հեռացվելու համար

Դա անհանգստությունից է, նյարդերից։ Կարող եմ միայն ներողություն խնդրել, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ մեկնաբանելով «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում։ Արգենտինացի մասնագետը խաղադաշտից հեռացվել էր 26-րդ րոպեին՝ մրցավարների որոշումների դեմ չափազանց բուռն բողոքելու համար։

«Ինչ վերաբերում է հաղթանակին, ապա գոհ եմ տղաների աշխատանքից։ Հաղթեցինք լուրջ մրցակցի։ Դա մեզ ուժ կտա եւ մոտիվացիա կհաղորդի առաջ շարժվելու համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ մադրիդյան առաջին դերբին ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան խաղում «Աթլետիկոն» հաղթել էր նվազագույն հաշվով՝ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով