11:27  ,  22 օգոստոսի, 2014

Անչելոտի. Ռոնալդուն կլինի «Ռեալի» մեկնարկային կազմում

Ռոնալդուն մարզվել է ընդհանուր խմբում, նրա հետ ամեն ինչ կարգին է։ Կրիշտիանուն կլինի մեկնարկային կազմում, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ խոսելով «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղի մասին ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթում։

«Կարծում եմ, որ պետք է ավելի ակտիվ լինենք երկրորդ խաղում։ Առաջին հանդիպման երկրորդ խաղակեսում լավ գրոհներ էինք կազմակերպում, ինչը չի կարելի ասել մեկնարկային 45 րոպեների մասին։

Բոլորը պատրաստ են հանդիպմանը, սակայն մտադիր եմ փոփոխություններ անել կազմում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ մադրիդյան առաջին դերբին ավարտվել էր 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս