10:07  ,  22 օգոստոսի, 2014

Օրվա խաղերը

Ֆուտբոլային Եվրոպայում օգոստոսի 22-ին կկայանան Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկական խաղեր, ինչպես նաեւ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպումը։

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Էվիանին»։ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Մյունխենի «Բավարիան» տանը կմրցի «Վոլֆսբուրգի» հետ, իսկ Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում կկայանա «Թերեկ» - «Արսենալ Տուլա» հանդիպումը։

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Աթլետիկոյին»։ Մադրիդյան դերբին կկայանա «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։30-ին։

Օգոստոսի 22

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Էվիան» - ՊՍԺ՝ 22։30

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 22։30

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Թերեկ» - «Արսենալ Տուլա»՝ 20։00

Օգոստոսի 23

Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան խաղ

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 00։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով