21:04  ,  21 օգոստոսի, 2014

US Open. Մարիա Շարապովան կմեկնարկի Մարիա Կիրիլենկոյի դեմ

Նյու Յորքում ընթանում է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: Ռուսաստանցի Մարիա Շարապովայի առաջին մրցակիցը կլինի Մարիա Կիրիլենկոն (Ռուսաստան), որը ուսի վնասվածքից հետո տեւական ժամանակ բաց թողնելուց հետո համաշխարհային դասակարգման 113-րդ տեղում է: Անցած տարվա հունիսին Մարիա Կիրիլենկոն աշխարհի 10-րդ ռակետն էր: Մարիա Շարապովան այժմ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում