16:57  ,  21 օգոստոսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է վնասվածքից եւ օգոստոսի 21-ին մարզվել ընդհանուր խմբում, փոխանցում է Marca-ն։

29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում։ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը մկանային խնդիրներ ուներ։ Օգոստոսի 20-ին պորտուգալացին աշխատել է մարզասրահում։ Արքայական ակումբի մարզչական շտաբը վստահ է, որ Ռոնալդուն կկարողանա լավ մարզավիճակ ձեռք բերել եւ մասնակցել «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղին։ 

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 23-ին «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում