Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է, փոխանցում է Marca-ն։
«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո 29-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր մկանային խնդիրների պատճառով։ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրն օգոստոսի 20-ին չի մասնակցել Արքայական ակումբի մարզմանը։
«Աթլետիկո» - «Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում