12:27  ,  20 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Մխիթարյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լողորդ Վահան Մխիթարյանը օգոստոսի 20-ին մասնակցեց բաթերֆլայի 50 մետրի մրցումներին, սակայն չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

Երկրորդ լողահերթում Մխիթարյանը գրավեց չորրորդ տեղը՝ գրանցելով 26.40 վայրկյան արդյունք: Նա 0.38 վայրկյանով զիջեց լողահերթում հաղթած Մելի Մալանին, ով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Վահան Մխիթարյանն օգոստոսի 19-ին մասնակցել էր 50 մետր ազատ լողաոճի մրցմանը, որում գրավել էր 18-րդ տեղը: Նա ուժերը փորձելու է նաեւ ազատ ոճի 100 մետրում:

Նանջինգ-2014-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է հրաձիգ Հրաչյա Բաբայանը, ով օգոստոսի 20-ին դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում