13:29  ,  19 օգոստոսի, 2014

Մադրիդյան դերբի. Հավանական կազմեր (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» եւ «Աթլետիկոն» կվիճարկեն ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթը։ AS պարբերականը ներկայացրել է թիմերի հավանական կազմերը։

«Ռեալ». Կասիլյաս, Պեպե, Ռամոս, Կարվախալ, Կոենտրաու, Կրոս, Խամես (Դի Մարիա), Մոդրիչ, Բեյլ, Ռոնալդու, Բենզեմա։

«Աթլետիկո». Մոյա, Միրանդա, Գոդին, Խուանֆրան, Սիքեյրա (Անսալդի), Սուարես, Գաբի, Ռաուլ Գարսիա, Կոկե, Գրիզման, Մանջուկիչ։

Մադրիդյան ակումբների միջեւ առաջին հանդիպումը կկայանա «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 01։00-ին։

La Supercopa presenta esta noche otro derbi con premio

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում