10:08  ,  19 օգոստոսի, 2014

«Ռեալ» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը

Օգոստոսի 20-ին Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում կմրցի «Աթլետիկոյի» հետ։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Արքայական ակումբին։ Չեմպիոնների լիգայի գավաթակրի հաղթանակն ունի 1.53, իսկ Իսպանիայի չեմպիոնինը՝ 5.6 գործակից։ Ոչ ոքիի համար սահմանված է 4.1 գործակիցը։  

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղը կկայանա «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։ Հանդիպման մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 01։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում