00:14  ,  16 օգոստոսի, 2014

Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում է

ԱՄՆ-ի բաց առաջնությանը պատրաստվող Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ: Ամերիկացի թենիսիստը 6:1, 6:3 հաշվով հաղթել է սերբ Ելենա Յանկովիչին: Հանդիպումը տեւել է 59 րոպե:

Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում կմրցի լեհ Ագնեշկա Ռադվանսկա - դանիացի Կարոլին Վոզնյացկի զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս