19:46  +04,  15 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Վահան Մխիթարյանը՝ Հայաստանի օլիմպիական դրոշակակիր

Օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի կունենա ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է լողի մրցաշարում Հայաստանի միակ մասնակիցը:

«Ըստ նախնական տվյալների՝ 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը ես եմ տանելու: Ինձ այդ մասին այստեղ՝ Նանջինգում են ասել: Ինձ համար շատ հաճելի կլինի այդ պարտականությունը ստանձնել: Դա մեծ պատիվ է ինձ համար: Սակայն վերջնական դեռ պարզ չէ: Եթե մինչեւ վաղը ոչինչ չփոխվի, ուրեմն՝ ես կլինեմ Հայաստանի դրոշակակիրը»,- Նանջինգից ասաց Վահան Մխիթարյանը:

Մինչեւ օգոստոսի 28-ը անցկացվելի Խաղերում մեդալների համար պայքարելու են 204 երկրի 3808 մարզիկներ: 15-18 տարեկան մարզիկները պայքարելու են 34 մարզաձեւի 228 մրցաձեւում: Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով, 8 մարզաձեւերից` ծանրամարտ, ըմբշամարտ, մարմնամարզություն, հրաձգություն, լող, ջրացատկ, բռնցքամարտ, ձյուդո.

Պայքարին մասնակցելու են ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ  եւ 50 մ  բատերֆլայ), աշտարակացատկորդ Լեւ Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) եւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ