23:51  ,  9 օգոստոսի, 2014

Ուիլյամս քույրերի պայքարում ուժեղ էր Վինուսը՝ դուրս գալով եզրափակիչ

Թենիսի կանանց Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեցին Սերենա ու Վինուս Ուիլյամս քույրերը: Այս անգամ ուժեղ էր ավագ Ուիլյամսը: Վինուսը հաղթեց 6:7 (2:7), 6:2, 6:3 հաշվով: Աշխարհի առաջին ռակետը պարտվեց 2 ժամ 2 րոպեում:

Եզրափակիչում Վինուս Ուիլյամսի մրցակիցը կլինի լեհ Ագնեշկա Ռադվանսկայի եւ ռուսաստանցի Եկատերինա Մակարովայի դիմակայության հաղթողը:

Մրցանակային հիմնադրամը 2.44 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում