17:46  ,  8 օգոստոսի, 2014

Սերենա Ուիլյամս. Մարաթոնում Վոզնյացկու հետ կկարողանայի վազել 5 կմ

Մարաթոնյան վազքի երբեք չեմ մասնակցի, ես արագավազորդ եմ, ասել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյմասը Մոնրեալի մրցաշարի երրորդ շրջանում Լյուցիա Շաֆարժովային հաղթելուց հետո: Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին որոշել է մասնակցել Նյու Յորքի հեղինակավոր մարաթոնին:

«Ոչ, ես չէի մասնակցի մարաթոնի: Հավանաբար, կկարողանայի անցնել միայն կեսը կամ առաջին հինգ կիլոմետրը Կարոլինի հետ: Դրանից հետո՝ վերջ: Իմ օրգանիզմը սովոր չէ այդքան երկար մրցատարածությունների: Ես արագավազորդ եմ»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է WTA-ը:

Սերենա Ուիլյամսն ու Կարոլին Վոզնյացկին կմրցեն Մոնրեալի մրցաշարի քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում