10:26  ,  7 օգոստոսի, 2014

Մոնրեալ. Ուիլյամս քույրերը երրորդ շրջանում են

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Կանադայում անցկացվող Մոնրեալի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է ավստրալուհի Սամանտա Ստոսուրին։ Ամերիկուհին երկու գեյմ է տվել մրցակցին՝ հաղթելով 6։0, 6։2 հաշվով։

Սերենայի քույրը՝ Վինուսը, նույնպես դուրս է եկել երրորդ շրջան՝ պարտության մատնելով ղազախստանցի Յուլիա Պուտինցեւային՝ 6:3, 6:2։

Երրորդ շրջանում է նաեւ ռուսաստանցի Մարիա Շարապովան, ով երեք սեթում ուժեղ է գտնվել իսպանուհի Մուգուրուսա Բլանկոյից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով