13:34  ,  2 օգոստոսի, 2014

Ստենֆորդ. Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում է

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի Ստենֆորդի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ առավելության հասնելով սերբ Անա Իվանովիչի նկատմամբ: Ուիլյամսը մոտ 2 ժամում հաղթել է 2:6, 6:3, 7:5 հաշվով: Աշխարհի առաջին ռակետը կատարել է 10 էյս: Եզրափակիչի ուղեգրի համար Ուիլյամսը կմրցի գերմանացի Անդրեա Պետկովիչի հետ, որը 6:1, 3:6, 7:5 հաշվով հաղթել է Վինուս Ուիլյամսին:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Վարվարա Լեպչենկոն եւ գերմանացի Անգելիկա Կերբերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում