18:02  ,  29 հուլիսի, 2014

Պաշտոնական. Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես կգան 8 ակումբներ

«Գանձասար» - «Միկա» խաղով օգոստոսի 2-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնությունը:

ՀՖՖ կայքը հայտնում է, որ Հայաստանի 23-րդ առաջնությանը կմասնակցեն 8 ակումբներ՝ երեւանյան «Բանանցը», «Միկան», «Արարատը», «Փյունիկը», «Ուլիսը», «Ալաշկերտը», Կապանի «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը»: 4 շրջաններից կազմված առաջնությունը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով եւ կավարտվի 2015-ի մայիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2011թ. չեմպիոն «Ուլիսը» մինչեւ սահմանված վերջնաժամկետը առաջնության մասնակցելու հավաստագիրը չէր ներկայացրել, սակայն կմասնակցի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով