19:37  +04,  28 հուլիսի, 2014

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր կնքեց «Ամկարի» հետ

Ղազախստանի «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Պերմի «Ամկարի» հետ, հաղորդում է Sports.kz-ն: 29-ամյա ֆուտբոլիստը ռուսական թիմում հանդես կգա 2015թ. հունվարից: Արզումանյանի պայմանագիրը Ղազախստանի չեմպիոնի հետ նախատեսված է մինչեւ 2014թ. դեկտեմբերը:

Մինչեւ Ղազախստան տեղափոխվելը Ռոբերտ Արզումանյանը հանդես է եկել «Փյունիկում», դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում»: Հայաստանի հավաքականում անցկացրած 65 հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանը խփել է 4 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով