23:50  ,  23 հուլիսի, 2014

Իտալիայի վարչապետն ընդունել է Էրանիին եւ Վինչիին (ֆոտո)

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց զուգախաղի հաղթողներ Սառա Էրանիին եւ Ռոբերտա Վինչիին։

Կառավարության ղեկավարն ընդունել է թենիսիստներին եւ նրանց նվիրել հուշանվերներ, ինչպես նաեւ խոստովանել, որ հետեւել է Վինչիի եւ Էրանիի խաղին։

«Նրանց գրկախառնություններն «Ուիմբլդոնի» կորտերում ստիպեցին ինձ վերապրել բազմաթիվ հույզեր։ Սառան եւ Ռոբերտան ներխուժել են մեր սրտեր։ Այդ հաղթանակը լավ նշան է Իտալիայի համար, որպես ապացույց այն բանի, որ ամեն ինչ հնարավոր է»,- Ռենցիի խոսքը մեջբերում է ANSA-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով