21:10  ,  23 հուլիսի, 2014

Կարմելո Էնտոնին մասնակցել է «Ռեալի» մարզմանը (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք» ակումբի խաղացող Կարմելո Էնտոնին ներկա է եղել Մադրիդի «Ռեալի» մարզմանը:

Ամերիկացի բասկետբոլիստը մարզվել է Արքայական ակումբի ֆուտբոլիստների հետ, որոնք հավաք են անցկացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Ֆուտբոլային երկրպագու եմ եւ ամենաշատը սիրում եմ «Ռեալը»: Lավագույն ընկերս հանդես է գալիս «Ռեալի» բասկետբոլային ակումբում, եւ նա չի դադարում խոսել ֆուտբոլի մասին։ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը ֆանտաստիկ ձեռքբերում է»,- 30-ամյա բասկետբոլիստի խոսքը մեջբերում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով