12:20  ,  22 հուլիսի, 2014

Ռոնալդուն բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ իսպանական «Սեւիլիայի» հետ խաղը, հաղորդում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի հաղթողը «Սեւիլիայի» հետ կմրցի օգոստոսի 12-ին։ 29-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 26-ին կմիանա ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Արքայական ակումբին։ 2013 թվականի լավագույն խաղացողը մտադիր չէ շտապել՝ խուսափելու վնասվածքի կրկնվելուց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով