09:50  ,  21 հուլիսի, 2014

Համաշխարհային լիգա. Բրազիլացիները պարտվեցին եզրափակիչում

Վոլեյբոլի Համաշխարհային լիգայում ամենաուժեղը ԱՄՆ-ի հավաքականն էր: Իտալիայում կայացած մրցաշարի եզրափակիչում ամերիկացիները 4 սեթում առավելության հասան Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:

Բրոնզե մեդալը բաժին հասավ Իտալիայի հավաքականին, որը երրորդ տեղի համար խաղում հաղթեց Իրանին թիմին՝ 3:0:

Մրցաշարի ամենաարդյունավետ վոլեյբոլիստ ճանաչվեց ամերիկացի Թեյլոր Սանդերը:

Համաշխարհային լիգա, եզրափակիչ

ԱՄՆ – Բրազիլիա՝ 3:1 (31:29, 21:25, 25:20, 25:23)

Երրորդ տեղի խաղ

Իտալիա - Իրան՝ 3:0 (25:22, 25:18, 25:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում