00:16  ,  19 հուլիսի, 2014

Լեւոն Հայրապետյան. Իմ համակրանքը միշտ իսպանական ֆուտբոլի կողմն է

Գերմանիայից բացի, աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանի էին նաեւ Արգենտինան ու Հոլանդիան:  Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը

Լեւոն, քանի որ մեծացել ես Գերմանիայում, գուցե շատերից լավ գիտես նրանց այս վերջին տարիների հաջողության գաղտնիքը:

Գերմանիայում  վաղուց էին խոսում, որ այս եկող սերունդը շատ ուժեղ է լինելու: Դեռ երբ նրանք հանդես էին գալի Մ17-21 տարեկանների հավաքակնաում, ասում էին, որ նրանք կարող են դառնալ աշխարհի չեմպիոն:

Այսինքն, հարցը միա՞յն սերնդի մեջ է:

Ոչ, նրանք վերջին տարիներին շատ են աշխատում իրենց ֆուտբոլի վրա: Ուրիշներից շատ բան են սովորում: Շատ մեծ ուշադրոյթյուն են դարձնում նաեւ տեխնիկային:

Ո՞ւմ էիր համակրում այս ԱԱ-ում:

Իմ համակրանքը միշտ իսպանական ֆուտբոլի կողմն է:

Եթե ոչ Գերմանիան, ո՞վ էր արժանի դառնալ չեմպիոն:

Արգենտինան ու Հոլանդիան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով