11:05  ,  17 հուլիսի, 2014

ESPN. Մարիա Շարապովան՝ տարվա լավագույն թենիսիստուհի

ESPN-ի կատարած հարցման համաձայն՝ աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի։

2014-ին նա հաղթել է «Ռոլան Գարոսում»՝ եզրափակիչում պարտության մատնելով ռումինացի Սիմոնա Հալեպին։ Այս պահին Շարապովան զբաղեցնում է 6-րդ տեղը WTA-ի վարկանիշային աղյուսակում եւ գլխավորում է WTA-ի չեմպիոնական մրցավազքը։

Լավագույն թենիսիստ է ճանաչվել Ռաֆայել Նադալը, ով հաղթել է 10 մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում