15:07  ,  16 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. Չեխ հարձակվողը կրկնել է Մեսիի ռեկորդը

Չեխական «Սպարտայի» հարձակվող Դավիդ Լաֆատան կրկնել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ռեկորդը՝ մեկ խաղում դառնալով 5 գոլի հեղինակ, հաղորդում է sportovninoviny.cz-ն։

Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի որակավորման երկրորդ փուլում չեխական ակումբը սեփական խաղադաշտում 7։0 հաշվով հաղթել է էստոնական «Լեւադիային»։

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայում 5-ական գնդակ էին խփել «Սկոնտոյի» հարձակվող Միխայիլ Միխոլապը եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում