11:28  ,  15 հուլիսի, 2014

Ջեյմսի վերադարձը «Քլիվլենդ» քաղաքին կբերի 500 միլիոն դոլար եկամուտ

Ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսի վերադարձը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Քլիվլենդ» ակումբ քաղաքին կբերի մոտ 500 միլիոն դոլար եկամուտ, հաղորդում է Bloomberg-ը։

Այդ գումարը կառաջանա տոմսերի լրացուցիչ վաճառքից եւ դրա հետ կապված այլ ծախսերից։ Բացի այդ, 2016-ին Քլիվլենդում կկայանա Հանրապետական կուսակցության հավաքը, որը քաղաքին կբերի մոտ 200 միլիոն դոլար։ Ջեյմսի տեղափոխությունից «Քլիվլենդը» կստանա 268 միլիոն դոլար եկամուտ։

Հիշեցնենք, որ ասոցիացիայի լավագույն բասկետբոլիստներից մեկը «Մայամիից» տեղափոխվել է «Քլիվլենդ», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս